ԱՄՆ-ն Իրանին ահաբեկչության գլխավոր հովանավոր է անվանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետդեպարտամենտի ամենամյա զեկույցի համաձայն՝ Իրանը համաշխարհային ահաբեկչության գլխավոր հովանավորն է, գրում է The Independent-ը:

Զեկույցում ասվում է, որ Իսլամական Հանրապետությունը «մնում է 2015թ. ահաբեկչության գլխավոր հովանավոր պետությունը, որը ֆինանսավորում և զինում է ողջ աշխարհի ահաբեկչական խմբավորումներին»:

Հստակեցվում է, որ Իրանն սատարում է լիբանանյան «Հզբոլահ»-ին, պաղեստինյան խմբավորումներին, ներառյալ՝ ՀԱՄԱՍ-ը, ինչպես նաև Սիրիայում Բաշար ասադի կառավարությանը:

Հաղորդվում է նաև, որ չնայած Իրանի հետ միջուկային գործարքին և պատժամիջոցների մասնակի չեղարկմանը, երկիրը շարունակում է իր արտաքին քաղաքական նպատակներով օգտագործել «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ն ու «Կոդս» հատուկ ստորաբաժանումը:




Լրահոս