Երեկ Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում երեք երիտասարդներ ծեծի են ենթարկել համայնքի վանքի պահակին: ArmLur.am-ը կապ հաստատեց Գեղարդի քահանա Հայր Տարոնի հետ, ով պատմեց դեպքից մանրամասները:
Այսպես, մեր զրուցակցի փոխանցմամբ` երեկ երեկոյան` ժամը 21:00-ի սահմաններում, վանքի պահակ Վաղարշակ Պետրոսյանը գնացել է վանք` լույսերը վառելու: Այստեղ նրան մոտեցել են երեք երտասարդ տղաներ` խմած վիճակում, հայհոյոլ են Վաղարշակին` ասելով, թե ինչու է վանքի դուռը փակում և թույլ չի տալիս մտնել եկեղեցի` մոմ վառելու:
Ապա հարձակվել են վանք պահակի վրա և դաժանաբար ծեծի են ենթարկել ու փախել դեպքի վայրից: Ծեծի հեղինակները, Հայր Տարոնի ներկայացմամբ, Գառնի գյուղի բնակիչներ են, սակայն նրանց անունները դեռևս հայտնի չեն: Ըստ քահանայի տեղեկությունների` Վաղարշակի վնասվածքները ծանր չեն, նա գնացել է աշխատանքի:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ծեծի մասնակից երիտասարդներից մեկը հայտնաբերվել է, մյուս երկուսի գտնվելու վայրն իմանալու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Լիդա Եղիազարյան