Հավանաբար, բոլորն են լսել, որ չի կարելի լուսանկարել քնած մարդկանց: Հատկապես այդ մասին հաճախ են կրկնում մայրերը՝ արգելելով քնի ժամանակ լուսանկարել իրենց երեխաներին:
Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ֆոտոխցիկը չի կարող «վերցնել» մարդու հոգին, սակայն ո՞րտեղից է առաջացել այդ սնահավատությունը:
Պարզվում է, որ մի քանի վարկած կա: Դրանցից գլխավորն այն է, որ XIX դարում, երբ լուսանկարը դեռ նոր էր ճանաչում ստանում, մարդիկ պատվիրում էին իրենց մահացած հարազատների լուսանկարները, քանի որ հենց դա էր միակ հիշողությունը:
Եվ բնական է, որ նրանք չէին ցանկանում լուսանկարել քնած մարդկանց՝ մահացածների հետ չասոցացնելու համար:
Եվ նրանք, ովքեր հավատում են միստիկ ուժերին, այդ հարցով իրենց վարկածն ունեն: Նրանց պնդմամբ՝ քնի ժամանակ հոգին լքում է մարմինը, այդ իսկ պատճառով այդ պահերին մարդիկ պաշտպանված չեն մութ ուժերի ազդեցությունից: Եվ լուսանկարելով՝ կարելի է անիծել նրանց:
Չմոռանանք նաև հարցի էթիկայի կողմի մասին: Հաճախ մարդիկ քնած ժամանակ այդքան էլ հրապուրիչ տեսք չեն ունենում: Եվ այդ պատճառով նրանք չեն ուրախանա՝ տեսնելով իրենց լուսանկարները:
Բացի այդ, հարկ է հիշել, որ ֆոտոխցիկի լույսը կարող է արթնացնել քնած մարդուն: