Այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ է տիրում Կոտայքի մարզի Գողթ գյուղում: Գյուղացիները ի նշան բողոքի փակել են ճանապարհը և հրաժարվում են այն բացել՝ բարձրաձայնելով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրեր առաջ Գառնիի գյուղացիների հետ հանդիպման ժամանակ խոստացել է, որ կառավարությունը կքննարկի գողթեցիների բարձրացրած հարցը՝ կապված Գեղարդալճի հետ և այդ ժամանակ գողթեցիները ժամանակավորապես դադարեցրել էին իրենց բողոքի ակցիաները:
Այս պահին գողթեցիների հետ հանդիպման է գնացել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ով զրուցում է ճանապարհը փակած գյուղացիների հետ:
Մանրամասները` քիչ ուշ