Կայացել է Ռոլան Գարոսի 2-րդ կիսաեզրափակիչը Սերենա Ուիլյամսի և Կիկի Բերտենսի միջև: 3 սեթերում առավելության է հասել ամերիկուհին. գրանցվել են 5:7, 6:4, 6:1 հաշիվները:
Մրցաշարի եզրափակչում Ուիլյամսի մրցակիցը լինելու է Գարբինյե Մուգուրուսան, ով կիսաեզրափակչում հաղթել է Սամանտա Ստոսուրին (6:2, 6:4): Եզրափակիչը կայանալու է հունիսի 4-ին: