ՀԱՐՑ. Եթե ՀՀ մաքսային սահմանով ապրանքներ են ներմուծվել, ապա դրանց մաքսային վճարները մինչեւ ե՞րբ պետք է մուծել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ մաքսային օրենսգրքի (ՄՕ) 97-րդ հոդվածի դրույթներով, համաձայն որի՝ մաքսային վճարները վճարվում են ՀՀ ՄՕ-ով եւ այլ օրենքներով սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան ապրանքների եւ (կամ) տրանսպորտային միջոցների բացթողումը: Մասնավորապես` մաքսատուրքի եւ մաքսավճարի վճարման ժամկետները սահմանված են ՀՀ ՄՕ-ով: ՀՀ ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը սահմանված է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով, ակցիզային հարկի վճարման ժամկետը սահմանված է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքով, բնապահպանական վճարների վճարման ժամկետը՝ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքով, ճանապարհային վճարների վճարման ժամկետը՝ «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքով, իսկ ՀՀ ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարի վճարման ժամկետը՝ «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ապրանքների մաքսային ներմուծման ժամկետների մասին գործում են որոշակի կետեր, բայց լավ կլիներ, որ, բացի այս օրենքի գործածումից, կիրառվեին նաեւ մյուս բոլոր օրենքներն ու կետերը: