ՀԱՐՑ. Ես ու ամուսինս եկեղեցով ամուսնացած ենք, բայց դեռ զագսավորված չենք: Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնենք, որ կատարվի ամուսնության պետական գրանցում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ ամուuնության պետական գրանցման համար անհրաժեշտ է.
1. ամուuնացող անձանց համատեղ գրավոր դիմումը (ձեւանմուշ, որը կարող եք ձեռք բերել ՀՀ արդարադատության նախարարության կայքից կամ ՔԿԱԳ մարմնից).
(Եթե ամուuնացող անձանցից մեկը չի կարող ներկայանալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին՝ համատեղ դիմում տալու համար, ապա դիմումը՝ ստորագրված ամուսնացող անձի կողմից, կարող է ՔԿԱԳ տարածքային մարմին ներկայացնել նրանցից մեկը: Այդ դեպքում բացակայող անձի ստորագրությունը համատեղ դիմումում պետք է վավերացվի նոտարական կարգով կամ օտարերկրյա պետությունում գտնվող ՀՀ հյուպատոսական մարմինների կողմից կամ նոտարի գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող այլ անձի կողմից):
2. ամուսնացող անձանց անձը հաuտատող փաuտաթղթերը.
3. նախորդ ամուuնության դադարման մաuին փաuտաթուղթը, եթե անձը նախկինում գտնվել է ամուuնության մեջ (օրինակ՝ ամուսնալուծության վկայական, ամուսնու մահվան վկայական կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, օտարերկրյա պետության դատարանի կողմից կայացված ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ եւ այլն):
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թերեւս գովելի է, որ մեր հայրենակիցները ձգտում են իրենց հարաբերություններն օրինականացնել, բայց ցավալի է, որ նման ծառայությունների վճարները կամաց-կամաց ավելանում են՝ ստեղծելով հավելյալ բարդություններ: