Այս տարվա փետրվարի 11-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոս Մոհամմադ Ֆադավիի գլխավորած պատվիրակությանը:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հանդիպման ընթացքում զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել: Հայկական կողմը մեր դրոշը շփոթել է ԻԻՀ պետական դրոշի հետ:
Եթե վերևում տեղադրված լուսանկարում դրոշները ճիշտ են տեղադրված, ապա ստորև ներկայացված լուսանկարում նախնական պատկերը միանգամայն այլ է:
Այս փաստն ապացուցվում է նաև ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությանը կից լուսանկարներում:
Ի դեպ, սխալմունքն ուղղվել է միայն այն ժամանակ, երբ ՔԿՎ արտասահմանցի հյուրերը խնդրել են շտկել առաջին հայացքից փոքրիկ թվացող թերությունը և «թույլ տալ» իրենց ներկայանալ իրենց դրոշի տակ:
Դե, ինչ հուսով ենք նման սխալմունքներ այլևս չեն լինի, և յուրաքանչյուր պաշտոնական հանդիպման ժամանակ Հայաստանը կներկայանա միմիայն հայկական դրոշով: