ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Որո՞նք են «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի սահմանած վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի ընդհանուր պայմաններն ու չափորոշիչները, որոնք բավարարելու դեպքում սոցփաթեթի ծառայություններից օգտվող աշխատակիցը կարող է օգտվել հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայություններից:

Ինես Մկրտչյան (30 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի սահմանած վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի պայմաններին յուրաքանչյուր անձ կարող է ծանոթանալ՝ այցելելով ՓԲԸ-ի պաշտոնական կայք (www.nmc.am): Այդ պայմանները հիմնականում վերաբերում են՝
1) վարկի նպատակին. կառուցվող կամ գոյություն ունեցող բնակելի անշարժ գույքի ձեռքբերում, վերանորոգման նպատակով՝ բնակարանային պայմանների բարելավում եւ այլն,
2) վարկի ժամկետին. բնակելի անշարժ գույքի ձեռքբերման եւ բնակելի տների կառուցման նպատակով տրամադրվող վարկերի համար՝ նվազագույնը 10 տարի, վերանորոգման նպատակով տրամադրվող վարկերի համար՝ նվազագույնը 5 տարի եւ այլն,
3) տոկոսադրույքին. հաստատագրված տոկոսադրույք, որը կարող է վերանայվել յուրաքանչյուր երեք տարին մեկ,
4) վարկի առավելագույն գումարին. 30 մլն ՀՀ դրամ,
5) եւ այլ պայմանների:

ՀՀ ֆինանսների նախարարություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Վերջին շրջանում բանկերը կարծես փոքր-ինչ հեշտացրել  են վարկեր տրամադրելու հնարավորությունները, եւ քաղաքացիներն առանց հաշվի առնելու վարկի մարման դժվարությունները, գաղթակղվում ու կլորիկ գումարներ են վերցնում: Բայց նկատենք, որ վարկերի պատճառով շատ մարդիկ զրկվել են նույնիսկ իրենց բնակարանից:




Լրահոս