“Ոստիկանության հատուկ կարևորության գործերով վարչությունը խիստ գաղտնիության պայմաններում քննում է օրենքով գող, հանգուցյալ Ասլան Ուսոյանի մերձավորներից մեկի՝ ծագումով գավառցի գործարար Ռաֆիկ Մադոյանի սպանության նախապատրաստության վերաբերյալ գործը։ Ռաֆիկ Մադոյանի վրա, որը Մոսկվայում գտնվող “Շաշլիկ-մաշլիկ” և “Նանի տուն” ընկերությունների սեփականատերն է, արդեն մեկ անգամ կատարվել էր մահափորձ՝ 2012 թվականի դեկտեմբերի 17-ին, երբ նա իր թիկնապահ Ավագյանի հետ ավտոմեքենայով գնալիս է եղել Սայանսկի փողոցում գտնվող իր տունը։ Շքամուտքի դուռը բացելու պահին դիպուկահարը կրակ էր բացել Մադոյանի ուղղությամբ, որից տուժել էր միայն թիկնապահը։ Մեր տեղեկություններով, սակայն, սպանության նախապատրաստությունը, որը ՀՀ ոստիկանության քննչականի վարույթում է, առանձին գործ է և Սայանսկի փողոցում մահափորձի հետ ուղիղ կապ չունի։ Դրա շրջանակներում մայիսին կալանավորվել է 6 անձ, որոնք “Նուբարաշեն” ՔԿՀ-ում են, և որոնց հետ այս 5 ամսվա ընթացքում քննչական գործողություններ գրեթե չեն կատարվել, ինչը զարմանալի է, քանի որ, ըստ մամուլում տեղ գտած և չհերքված տվյալների, ոստիկանությունը մոտ մեկ տարի զբաղվել է այս “հանցավոր խմբի բացահայտմամբ”:
Հրապարակ. Ոստիկանությունը խիստ գաղտնի է քննում Դեդ Հասանի մտերիմի դեմ մահափորձի գործը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ