Գողթի բնակիչները բացեցին ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչները բացել են գյուղ տանող ճանապարհը. այն փակ էր դեռևս առավոտվանից: Ճանապարհը բացվեց այն բանից հետո, երբ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը հանդիպեց բնակիչներին և խոստացավ դադարեցնել  Գեղարդալճի շինաշխատանքները:

Գյուղացիները համաձայնեցին բացել ճանապարհը միայն այն բանից հետո, երբ շինաշխատանքները դադարեցնեն և տեխնիկան դուրս բերեն։




Լրահոս