«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, աշխատակիցների հետ շփումներում հաճախակի է ափերից դուրս գալիս՝ դրսեւորելով ակնհայտ նյարդային վարքագիծ, ինչը նախկինում նրա մոտ չի նկատվել: Ներկայումս դժվար է ասել, թե Սեյրան Օհանյանի վարքի պատճառը որն է: Արդյոք նա գիտակցում է, որ ՊՆ-ում բացահայտված չարաշահումների համար կոռումպացված պաշտոնյաներից հետո ամենաշատ պատասխանատվություն կրող անձը հենց ինքն է:
Բացառված չէ, նաեւ, որ իշխանական վերնախավում նրան արդեն իսկ տեղեկացրել են, որ ինքը լավագույն դեպքում մինչեւ եկող գարնանը կայանալիք ԱԺ ընտրությունները կպաշտոնավարի, դրանից հետո իր քաղաքական կարիերան ավարտված է: Եթե այդպիսի բան տեղի է ունեցել, ապա նա իսկապես նյարդանանալու առիթ ունի: Ի վերջո, մի պահ նրա գործերն այնքան «լավ» էին, որ հենց Օհանյանին էին համարում Սերժ Սարգսյանի ժառանգորդը: Իսկ այսօր, շնորհիվ նրա ծաղկասեր տիկնոջ ու պաշտոնավարման մեթոդների, նախարարի պաշտոնում մնալն անգամ արդեն անընդունելի է դարձել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: