Հրապարակ.Արաքս թռչնաբուծական ֆաբրիկան կվաճառվի Ռոբերտ Քոչարյանի որդո՞ւն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Արաքս” թռչնաբուծական ֆաբրիկայի աշխատակիցները սպասողական դրության մեջ են։ Խոսակցությունները, թե ԹՖ-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը պատրաստվում է ֆաբրիկան վաճառել, օրեցօր ավելի իրատեսական են դառնում։
“Նույնիսկ նոր գնորդի մասին են խոսում։ Ասում են՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին է։ Թռչնաֆաբրիկայի աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ֆաբրիկայի նոր գնորդի ու աշխատակիցների միջև նույնիսկ հանդիպում է եղել։ Այդ հանդիպմանը զրուցակիցս թեև ներկա չի գտնվել, բայց իրեն հայտնի որոշ մանրամասներ մեզ փոխանցեց։ “Իմացել ա, որ օրական 2 հազար դրամով ենք աշխատում, զարմացել ա ու ասել, ֆայլաբազարի գնով գործ եք անում։ Հետո Էլ ավելացրել ա. ես որ գամ, ձեր օրավարձը կբարձրացնեմ”։ Զրուցակցիս ենթադրությամբ՝ սեփականատերն իր կամքով ֆաբրիկան չէր վաճառի. “Մի բան, որ իրեն մշտական եկամուտ ա բերում, ինչի՞ պիտի ծախի։ Ասում են՝ պարտադրել են։ Երևի դրա համար էլ արտադրության ծավալներն իջեցնում են, որ ցույց տան, թե վնասով են աշխատում”։
Իսկ այն մասին, որ շարքային աշխատողներն էժան վարձատրությունը “բալանսավորում”  են հավ ու ձու “թռցնելով”, ինչի պատճառով ամռանը նույնիսկ մի քանի հոգի ձերբակալվեց, զրուցակիցս ասաց. “Ձու գողացողներին հեռացնում են, իսկ առողջ հավ տանող չկա. Եթե տանում էլ են, ապա՝ հիվանդ հավերը։ 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
 




Լրահոս