«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «50 միլիարդ դրամի արտահանման դեպքում շահութահարկի արտոնությունից առայժմ օգտվում է մի ընկերություն։ Մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրել էր Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը։
Փոխնախարարը, սակայն, չէր մանրամասնել, թե խոսքը որ ընկերության մասին է: Ավելի ուշ մենք պարզեցինք, որ այդ ընկերությանը «Արմհոլդինգն» է, որը ստեղծվել է և գործունեությունը սկսել անցած տարի։ Մեզ հաջողվեց պարզել նաև, որ այդ ընկերությունը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին և ՀՀ-ից ՌԴ է արտահանում քար, սննդամթերք, հագուստ, այլ ապրանքներ, ինչպես նաև շինարարական ու ֆինանսական ծառայություններ։ Ու միայն անցած տարվա մի քանի ամսվա ընթացքում արտահանել է 157 մլրդ դրամի ապրանք։
Հիշեցնենք, որ անցած տարի Շահութահարկի մասին օրենքում կատարված փոփոխության համաձայն 50 մլրդ դրամի և ավելի արտահանամ կատարող ընկերության համար շահութահարկը կսահմանվի ընդամենը 2 տոկոս»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։