«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ի եւ Տիգրան Ուրիխանյանի վերջերս ջերմացած հարաբերությունները կրկին լարվել են։ Մեր տեղեկություններով, «Ալյանս» կուսակցության ղեկավարը պատրաստվում է գալիք քառօրյային հայտարարել ԲՀԿ քվոտայով բոլոր միջազգային պատվիրակություններից դուրս գալու մասին: Պատճառը ԲՀԿ ղեկավարության կողմից դեռեւս անցած տարի պատվիրակությունների մասով Ուրիխանյանի հետ ձեռք բերված երկկողմանի պայմանավորվածության խախտումն է, ավելի կոնկրետ՝ նրան գործուղումներից հետ պահելը եւ պատվիրակության այլ անդամով փոխարինելը։
Հիշեցնենք, որ երբ Ուրիխանյանը դուրս եկավ ԲՀԿ-ից, կուսակցության առաջարկով դիմում գրեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունից դուրս գալու համար, սակայն երկկողմ համաձայնություն ձեռք բերվեց, որ Ուրիխանյանը պետք է մնար մյուս՝ ՀԱՊԿ, ԱՊՀ միջխորհրդարանական եւ Հայաստան-Ռուսաստան պատվիրակություններում»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: