ՀԺ.15 օրից ԼՂՀ-ի ձեռք բերած օդանավերը տեխնիկապես պատրաստ կլինեն թռիչքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
15 օրից ԼՂՀ-ի ձեռք բերած օդանավերը տեխնիկապես պատրաստ կլինեն թռիչքներ իրականացնելու Ստեփանակերտի օդանավակայանից։
Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը, գրում է “Հայկական ժամանակ” թերթը եւ հավելում.””15 օրից օդանավը զրոյական վիճակում կլինի, այսինքն տեխնիկապես պատրաստ կլինի թռիչքներ իրականացնելու համար”,– հայտնել է Քաղավիացիայի պետը՝ հավելելով, որ օդանավակայանը ևս վաղուց պատրաստ է օդանավ ընդունելուն և ճանապարհելուն։ Նա նշել է, որ հիմա օդանավը անցնում է տեխնիկական սպասարկման տեխզննում, որն իրականացնում է օդանավն արտադրող ձեռնարկությունը։ Մեր թղթակցի հարցին՝ հնարավո՞ր է, 15 օրից այդքան սպասված թռիչքը իրականացվի, Քաղավիացիայի պետը խուսափել է պատասխանել, ասելով, որ ինքը պատասխանատու է տեխնիկական խնդիրների համար”,- գրում է “Հայկական ժամանակը”(Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




Լրահոս