Հունիսի 4-ին, ժամը 01.02-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց 11 հասցեում գտնվող շենքի տանիքում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ոստիկանության աշխատակիցները:
Պայթյունի հետևանքով կոտրվել են շենքի մուտքի դռան ապակիները և կախովի առաստաղը՝ մասնակի:
Զոհեր և վիրավորներ չկան: