Առավոտ. Ծառուկյանի դիրքորոշումը հստակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից օրերս հետաքրքրվել են Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու դիրքորոշման առիթով։ Այս մասին գրում է “Առավոտ” թերթը եւ հավելում.”Ի. Տոնոյանը հիշեցրել է, որ Գ. Ծառուկյանը սեպտեմբերին ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում տեղի ունեցած հանդիպմանը “երկիմաստությունը” բացառող գնահատական է տվել, որ՝ Ռուսաստանը Հայաստանի բարեկամ երկիրն  է, կարեւորագույն տնտեսական գործընկերը, ռազմավարական դաշնակից։ “Բացի դրանից, այնտեղ ապրում են հազարավոր հայեր, եւ դժվար թե որեւէ մեկը ցանկանա հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում։ Այնպես որ՝ հայ-ռուսական հարաբերությունների  վերաբերյալ պարոն Ծառուկյանի դիրքորոշումը հստակ է։ Իսկ Մաքսային միության առումով դեռեւս ժամանակի քննություն է պետք”,- նկատել է մամլո խոսնակը”,- գրում է “Առավոտը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




Լրահոս