ՀՀ-ում արդեն ավարտվել են 2013թ. ծիրանի մթերման աշխատանքները: Սակայն վերամշակող կազմակերպությունները գյուղացիներին դեռ 10 միլիոն 200 հազար դրամի պարտք ունեն:
“Ժողովուրդ” օրաթերթի փոխանցմամբ, մթերված ծիրանի ընդհանուր գումարը կազմում է 950 միլիոն դրամ: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը “Ժողովուրդ”-ին տեղեկացրել է, որ նախարարությունը շրջաբերական է ուղարկել վերամշակող կազմակերպություններին, որպեսզի այսուհետ վճարումները կատարվեն կանխիկ: Եվ առաջիկա տասը-տասնհինգ օրվա ընթացքում ընկերություններն անպայման կվճարեն պարտք մնացած գումարը:
Մակարյանը նշել է նաև, որ “Սպայկա” ընկերությունից հավաստիացրել են, որ բոլոր վճարումները կատարվել են: Իսկ դեղձի մթերման մասով դեռ հստակ տեղեկատվություն չկա, տվյալներն ուսումնասիրվում են: