Եվս 10 տարի հանդես կգամ «Ռեալ»-ում, որտեղ էլ կավարտեմ կարիերաս: Այս մասին հայտարարել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո հանգստանում և մարզվում է Իբիցայում:
«Ես աննկարագրելի երջանիկ եմ Չեմպիոնների լիգայում «Ռեալ»-ի 11-րդ հաղթանակից հետո: Այժմ կենտրոնացած եմ Եվրոպայի առաջնության վրա: Մադրիդում շատ երջանիկ եմ եւ առավելագույն ջանք կգործադրեմ, որպեսզի այստեղ ավարտեմ կարիերաս 40 տարեկան դառնալուց հետո»,- նշել է նա:
Ռոնալդուն «Ռեալում» հանդես է գալիս 2009 թվականից եւ հասցրել է դառնալ ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն: