Դեսպանուհու ունեցվածքը. ինչ գնումներ է նա կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիետնամի Սոցալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյանը նախորդ տարի 45 մլն 600 հազար դրամով գնել է մեկ անհատական բնակելի տուն եւ 3 մլն 800 հազար դրամով հողամաս: Դեսպանի փոխառության գումարը տարվերջին կազմել է 1 մլն 400 հազար դրամ:

Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ դրամական միջոցները կազմել են 135 մլն 400 հազար 700 դրամ եւ 727 հազար 360 եվրո: Իսկ որպես եկամուտ Ռաիսա Վարդանյանը հայտարարագրել է իր աշխատավարձը՝ ամսական 2900 դոլար եւ տրված փոխառության դիմաց ստացած տոկոսը՝ 34 մլն 491 հազար 165 դրամը:




Լրահոս