Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում սեպտեմբերի 18-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվել է 400 քմ խոտածածկ տարածք, Քաղսի-Սոլակ գյուղերի ավտոճանապարհին՝ 3 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի հակատուբերկուլոզային դիսպանսերի բակում՝ 55 քմ, “Ղարս” ռեստորանային համալիրի մոտակայքում՝ 4000 քմ խոտածածկ տարածք եւ ջերմահարվել՝ 150 պտղատու ծառ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասում՝ 400 քմ, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի մոտ՝ 1 հա, Երեւանի Խանջյան փողոցում՝ “Սրբ. Գրիգոր Լուսավորիչ” եկեղեցու մոտակայքում՝ 40 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են եւ մարել:




Լրահոս