ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՊԱԿԱՍՈՒՄ Է ԷԹԻԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ էթիկայի հանձնաժողովի շուրջ կրքերը կրկին սկսել են թեժանալ. ԱԺ ,Հայ ազգային կոնգրեսե խմբակցությունը որոշել է բոյկոտել ԱԺ էթիկայի հանձնաժողովի աշխատանքները: Չի բացառվում, որ նրա օրինակին հետեւեն ոչ կոալիցիոն մյուս ուժերը եւս: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ Կոնգրեսը ետ է կանչել ԱԺ էթիկայի հանձնաժողովում իր անդամին. “Էթիկայի հանձնաժողովը միակ հանձնաժողովն էր, ուր ընդդիմության ու իշխանության միջեւ անդամների բալանս կար: Այժմ, փոփոխություններից հետո, բալանսը շեղվում է, ինչը հետագա մասնակցությունը անիմաստ է դարձնումե: Նկատենք, որ նախորդ նստաշրջանում ՀԱԿ-ը հանձնաժողով գործուղել էր Լյուդմիլա Սարգսյանին, եւ այս նստաշրջանում ԱԺ էթիկայի հանձնաժողովը նախագահելու հերթը Կոնգրեսի պատգամավորինն էր: Բայց հիմա, փաստորեն, ՀԱԿ-ը հրաժարվում է այդ լծակից:
Լյուդմիլա Սարգսյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, թե ընդդիմությունն այլեւս այդ հանձնաժողովում ոչ միայն արդար վճիռ կայացնելու, այլեւ որեւէ հարց քննարկելու հնարավորություն չունի: “Այդ հանձնաժողովում հիմնականում իշխանական պատգամավորների հետ կապված հարցեր են քննարկվում, քանի որ հիմնականում նրանք են խախտում օրենքն ու էթիկան: Ընդդիմադիր պատգամավորները կոռեկտ են ու չափի մեջ: Ուստի, լավ իմանալով իրենց պատգամավորների վարքուբարքը, իշխանությունները հասկացան, որ խնդիրը կարող է վերահսկողությունից դուրս գալ, ու փոխեցին համամասնությունը”,-ասաց տիկին Սարգսյանը: Ավելին, ըստ նրա՝ այդ համամասնությունը փոխվելուց հետո եղել են դեպքեր, երբ էթիկայի հանձնաժողովում ձայները բաշխվել են 2-4 հօգուտ իշխանությունների: Թե ոչ կոալիցիոն ուժերի ներկայացուցիչներից ով է իշխանություններին պաշտպանել, տիկին Սարգսյանը գերադասեց գաղտնի պահել: 
Սակայն նախկինում մամուլում բազմիցս է գրվել, որ հանձնաժողովում մշտապես իշխանությունների օգտին է քվեարկել ԲՀԿ-ական երիտասարդ պատգամավոր Վահան Բաբայանը: Ինչ վերաբերում է “Ժառանգությանը”, ապա վերջինիս ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը մշտապես արտերկրյա գործուղումների մեջ գտնվելու պատճառով հազվադեպ է մասնակցել նիստերին: Նշենք, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովը առ այսօր ընդամենը երկու դիմում է բավարարել՝ մեկը` Սամվել Ալեքսանյանի, մյուսը` Մհեր Սեդրակյանի վերաբերյալ, իսկ տասնյակ այլ դիմումներ պարզապես մերժել են: ,Տրամաբանական կլինի, եթե մյուս քաղաքական ուժերը եւս հասկանան` սա այն դեպքն է, որ պետք է ընդդիմանալ իշխանությունների որոշմանն ու բոյկոտել էթիկայի հանձնաժողովըե,-կոչ արեց Լ. Սարգսյանը:
“Ժողովուրդ”-ն ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցություններից եւս հետաքրքրվեց` արդյոք իրենք էլ են պատրաստվում դիմել նման քայլի: “Ժառանգություն”-ից Թեւան Պողոսյանը չբացառեց բոյկոտի հավանականությունը: “Եթե մասնակցենք հանձնաժողովի աշխատանքներին, առաջադրելու ենք Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, բայց դեռ պետք է քննարկենք առաջադրել-չառաջադրելու հարցը”,-ասաց նա: ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանն ասաց, որ եթե բոլոր ոչ կոալիցիոն խմբակցությունները որոշեն բոյկոտել այդ հանձնաժողովի աշխատանքները, ապա իրենք եւս կհետեւեն այդ քայլին: Բայց քանի դեռ նման որոշում չի կայացվել, ՀՅԴ-ն առայժմ պատրաստվում է թեկնածու առաջադրել հանձնաժողովում. ամենայն հավանականությամբ, դա կլինի Արծվիկ Մինասյանը: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, թե իրենք այս պահին անիմաստ են գտնում հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելը: Սակայն ըստ տիկին Զոհրաբյանի. ,Եթե հարկ լինի, ցանկացած պահի կարող եք ԲՀԿ մեր ներկայացուցչին ետ կանչել հանձնաժողովից: Այնպես որ, այստեղ որեւէ խնդիր չկաե: Նշենք, որ ,Ժողովուրդե-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն կրկին առաջադրելու է Վահան Բաբայանին:
Հ.Գ. Ինչպես պնդում են մեր աղբյուրները, ՀԱԿ-ն այս որոշումը կայացրել էր դեռ քառօրյայի մեկնարկից առաջ: Սակայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, հասկանալով ՀԱԿ բոյկոտի հետեւանքները, փորձել է ընդդիմությանն ամեն կերպ համոզել ու ետ պահել այդ քայլից: Սակայն ՀԱԿ-ը մնացել է անդրդվելի:
Նկատենք, որ ընդդիմադիր խմբակցության բոյկոտը, ըստ էության, արժեզրկում ու վարկաբեկում է այդ հանձնաժողովը՝ դրանով ստվեր գցելով նաեւ խորհրդարանի գործունեության վրա: Իսկ այդ իրավիճակը ստեղծվել է ոչ թե ընդդիմության, այլ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մտերիմ պատգամավորների` Դավիթ Հարությունյան-Արփինե Հովհաննիսյան զույգի մեղքով. հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերին նրանց նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմի համամասնության փոփոխություն, ինչն էլ, փաստորեն, հանգեցրեց նման վիճակի: Այլ կերպ ասած՝ ԱԺ դերը բարձրացնելու փոխարեն Արգամիչի մտերիմները, ընդհակառակը, այն հետեւողականորեն իջեցնում են:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 617 համարի




Լրահոս