Պետբյուջեից առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով մեղադրյալների բանակը համալրել են նաև Դատական կարգադրիչների ծառայության գլխավոր հաշվապահ, ծառայության ֆինանսատնտեսական բաժնի պետ Սաթենիկ Հովհաննիսյանն ու կադրերի բաժնի պետ Նարեկ Գասպարյանը, այս մասին տեղեկացնում է “Փաստինֆոն”։
Ըստ գործակալության՝ դատական կարգադրիչների մեծածավալ գործով արդեն անցնում է 19 անձ, որոնցից 16-ին, նրանց թվում՝ ծառայության պետին ու նրա տեղակալին, մեղադրանք է առաջադրվել՝ հափշտակություններ կատարելու համար: Եվս մեկ մարդ՝ Դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանը, գտնվում է հետախուզման մեջ, ևս երկուսը կասկածյալներ են:
Մանրամասները՝ “Փաստինֆո”-ում