Հղում կատարելով «Ֆրանս պրես» գործակալությանը՝ «Ռիա նովոստի»-ն հաղորդում է, որ այսօր Ինդոնեզիայում ուղղաթիռ է վթարի ենթարկվել: Օդաչուն զոհվել է, իսկ երեք ուղևորներին տեղափոխել են հիվանդանոց:
Վթարը տեղի է ունեցել Պապուա նահանգում:
Այս պահին անհայտ է, թե ինչն է դարձել վթարի պատճառ: Վթարի պահին եղանակային պայմանները նորմալ են եղել: Վթարի ենթարկված ուղևորները գտնվում են ծանր վիճակում: Այս մասին գործակալությանը հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը: