Հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղի «աքիլեսյան գարշապարը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրծքագեղձի քաղցկեղի «աքիլեսյան գարշապարը» բացահայտվել է: Այս բացահայտումը հիվանդությունը  բուժվելու հույսեր է տալիս: Գիտնականները արդեն պարզել են, թե ինչու է այն նորից գլուխ բարձրանում տարիներ անց, երբ թվում է, թե կանայք արդեն ազատվել են դրանից:

Հետազոտությունները բացահայտել են, թե ինչու են ժամանակակից բուժումները ոչ թե կանխում հիվանդությունը, այլ քնեցնում այն՝ ամեն վայրկյան նորից ակտիվանալու հավանականությամբ:
Շվեյցարիայի Ցյուրիխի համալսարանի գիտնականները բացահայտել են մի միջոց, որը հնարավոր է դարձնում «անջատել» ազդանշանները, որոնք նպաստում են, որ քաղցկեղի բջիջներն աճեն ու բաժանվեն:

34E1947100000578-3623361-Scientists_from_the_University_of_Zurich_have_identified_how_to_-a-11_1464940297676

 Նոր միջոցը նոր բուժումների հույս է տալիս և կկանխի հիվանդության վերադարձը:

34E1959E00000578-3623361-image-a-12_1464940303162

Կրծքագեղձի քաղցկեղի խախտող շատ ձևեր իրենց մակերեսին ունեն մեծ քանակությամբ HER2 ընկալիչ (մարդկանց վերնամաշկի աճի գործոն ընկալիչ 2), որը հանգեցնում է քաղցկեղի բջիջների չկառավարվող աճի:
Այժմ, երբ պարզվել է HERE2-ի քաղցկեղի դրական բջիջների «աքիլեսյան գարշապարը», նոր հնարավորություններ են ստեղծվում կրծքագեղձի քաղցկեղի նման այլ հիվանդությունների հետագայում ավելի արդյունավետ բուժման համար:

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակն է: Ամեն տարի աշխարհում մոտավորապես երկու միլիոն մարդ է ախտորոշվում այս հիվանդությամբ:




Լրահոս