Ծաղկաձորում աշխատանքն է սկսել «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստան համագործակցություն» ամենամյա տնտեսական ֆորումը, որն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: «Արմենպրես»ի փոխանցմամբ` մասնակցում են նախարարներ, դեսպաններ, պետական, հասարակական կազմակերպությունների և խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Յակուտիայի առևտրաարդյունաբերական պալատների պատասխանատուներ:
Տնտեսական ֆորումի հիմնական թեման է «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսության ոլորտների զարգացման հնարավորությունները»: Նախատեսվում են լիագումար և սեկցիոն նիստեր, կոնտակտների փոխանակում, երկկողմանի բիզնես հանդիպումներ: Սեկցիոն հանդիպումների ժամանակ քննարկվելու են «ԵԱՏՄ շրջանակներում շինարարական ինդուստրիայի և շինանյութերի արտադրության զարգացման խնդիրները և հեռանկարները», «Բանկային համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում», «ԵԱՏՄ տրանսպորտային միջանքները» և այլ հարցեր: Հարցերի լայն շրջանակ է քննարկվելու նաև հունիսի 5ին սեկցիոն նիստերին` «Գյուղատնտեսական մթերքների և արդյունաբերական ապրանքների արտահանման զարգացման հեռանկարները», «Պատրաստված է ԵԱՏՄ»ում, «ԵԱՏՄ շրջանակներում դեղագործական և բուժական միջոցների միասնական շուկա. ուտոպիա, թե իրականություն» և այլ թեմանով: Ֆորումը կազմակերպել են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և «Իվենսենթր» կենտրոնը: