Ամերիկյան կործանիչները «Հարի Տրումեն» ավիակրից հարվածներ են հասցրել «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան կործանիչները Միջերկրական ծովում գտնվող «Հարի Տրումեն» ավիակրից հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ ռազմածովային նավատորմի ներկայացուցիչներին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դա եղել է 2003թ. Իրաքի պատերազմից հետո Միջերկրական ծովից Մերձավոր Արևելքի ուղղությամբ ավիակրի առաջին հարվածը:

Հաղորդվում է, որ ինքնաթիռները օդ են բարձրացվել ավիակրից այն բանից հետո, երբ այն մտել է Միջերկրական ծով Սուեզի ջրանցքի միջոցով: Սակայն ԱՄՆ ՌԾՈւ-ն չի հայտնում, թե որտեղ են գտնվել թիրախները՝ Իրաքում թե Սիրիայում կամ ինչ թիրախներ են խոցվել:

«Հարի Տրումեն» ավիակիրն ու ռազմածովային խմբի այլ նավեր «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի պայքարի հիմնական միջոցն են համարվում:




Լրահոս