Գերմանիայի ՊՆ-ն արգելել է Մերկելին օգտվել Airbus ընկերության ուղղաթիռներից  

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի պաշտպանության նախարարությունն արգելել է Airbus Cougar AS532-ի երեք ռազմական ուղղաթիռների շահագործումը, որոնցից օգտվում է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Izvestia» գործակալությունը տեղեկացնում է, որ  արգելման պատճառ է հանդիսացել  հյուսիասյին ծովում նմանատիպ ուղղաթիռի վթարը:

Ինչպես հայտնում է «Reuters» գործակալությունը՝ արգելման պատճառ է հանդիսացել Նորվեգիայում նմանատիպ ուղղաթիռի վթարը: Հյուսիսայում ծովում վթարվել է Airbus H225 Super Puma ուղղաթիռը, որը հետևանքով 13 ուղևոր է զոհվել:

Նշենք, որ առաջին անգամը չէ, որ եվրոպական օդուժը արգելում է Airbus  մոդելի ուղղաթիռների շահագործումը:

Պետական և հասարակական նպատակներով Գերմանիան օգտվում է Cougar AS532 ուղղաթիռների երեք ձևափոխված տարբերակներից:




Լրահոս