Ուկրաինայում ձերբակալել են ֆրանսիացու, ում կասկածում են «Եվրո-2016»-ին ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ֆրանսիական ԶԼՄ-ներին:
Նշվում է, որ սահմանապահները տղամարդու մեքենայի մեջ զենք և պայթուցիկ են հայտնաբերել: Ինչպես նաև նռնակներ և ավելի քան 100 կգ պայթուցիկ, մի քանի Կալաշնիկով ավտոմատ:
Նախնական տվյալների համաձայն՝ ձերբակալված տղամարդը պլանավորում էր զենքն ուղարկել՝ ահաբեկչություններ իրականացնելու համար:
Բացի այդ, նշվում է, որ տղամարդը բերման էր ենթարկվել դեռևս մայիսի վերջին: Ներկա պահին նա գնտվում է կալանքի տակ Ուկրաինայում: