Սեպտեմբերի 18-ին, ժամը 23.00-ին, 1982 թ. ծնված Արման Ե.-ն ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Դավիթաշեն 4-րդ թաղամասում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնում, վիճաբանության ժամանակ, ոմն Վաղո իր ընկերների հետ ձեռքերով եւ ոտքերով հարվածել են մարմնի տարբեր մասերին եւ պատճառել վնասվածքներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վաղոն եւ նրա ընկերներն են՝ 1983 թ. ծնված Վաղինակ Բ.-ն, 1982 թ. ծնված Բենիկ Մ.-ն եւ 1981 թ. ծնված Արտյոմ Հ.-ն, որոնք ժամը 23.30-ին կամավոր ներկայացել են բաժին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: