Ինչ պայմանով է բարերար Եսայանների ընտանիքը վերանորոգում պոլիկլինիկայի շենքը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վաստակավոր բժիշկ, երջանկահիշատակ Կառլեն Եսայանի կինը` ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար Սառա Եսայանը դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ավագանուն, որպեսզի Եսայանների ընտանիքին թույլատրվի նվազագույնը 110 մլն ՀՀ դրամի ներդրում կատարելու` նախկին 8-րդ բուժմիավորում ՓԲԸ-ի պոլիկլինիկայում: Այն  ներկայումս կրում է ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի անունը և նրա տիկինը մտադիր է ամբողջությամբ վերանորոգել պոլիկլինիկան, որի համար ընդամենը մեկ խնդրանք է հղել քաղաքային իշխանությանը, այն է` բուժհաստատությունը երբեք չմասնավորեցվի և այն պահպանվի որպես պոլիկլինիկա:

ArmLur.am-ի նկարահանող խումբը գտնվեց պոլիկլինիկայի տարածքում և ականատես եղավ շինարարության, կարելի է ասել շենքի հիմնաքանդման աշխատանքներին, որը մեկնարկել է մայիսից:

Նշենք, որ պոլիկլինիկայի տանիքն արդեն վերակառուցվել է:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս