Գերմանիայում ռոք-փառատոնի ժամանակ ավելի քան 40 մարդ է տուժել կայծակի հարվածից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հղում անելով «Welt» թերթին՝ «Ռոսբալտ»-ը հայտնում է, որ գերմանական Մենդիգ քաղաքում անցկացվող Rock am Ring բացօթյա ռոք -փառատոնի ժամանակ տասնյակ մարդիկ են տուժել կայծակի հարվածից: Առնվազն 42 հոգու տեղափոխել են հիվանդանոց:

Ըստ «Welt» թերթի՝ ութ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել, մեկ հոգու նույնիսկ ստիպված են եղել վերակենդանացնել: Անմիջապես վթարի վայր են ժամանել ոստիկանությունը, շտապօգնության ծառայությունն ու Գերմանիայի Կարմիր խաչը:
Վատ եղանակի պատճառով ելույթը մոտ 1.5 ժամով դադարեցրել են: Փառատոնը շարունակվել է որոշակի դադարից հետո:




Լրահոս