Լավրովը հայտարարել է Բունդեսթագի որոշման կապակցությամբ Էրդողանի ոչ ադեկվատ արձագանքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ Թուրքիայի արձագանքը ոչ ադեկվատ է, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կարծում եմ, որ ի վերջո Թուրքիան չի ցանկանում համագործակցել մի շարք հարցերում, պարբերաբար սկանդալներ է ստեղծում, վիրավորում է իր գործընկերներին, այդ թվում Եվրոպայում: Բունդեսթագի որոշման կապակցությամբ նրանց արձագանքը բացարձակ ոչ ադեկվատ է», -«Վեստի վ սուբբոտու» հաղորդման հարցազրույցում ասել է Լավրովը:

Լավրովի խոսքով՝ Մոսկվան Գերմանիայի խորհրդարանի որոշումը «պատգամավորների կամարտահայտություն» է համարում:




Լրահոս