«Նիսան Մարչ»-ից 2 միլիոն 140.000 դրամի գողություն կատարողները հայտնաբերվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 31-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել Սեդա Մ.-ին պատկանող «Նիսան Մարչ» ավտոմեքենայից ոսկյա զարդեր, նոութբուք, վայֆայ սարք, զեղչի քարտեր, հագուստ, և դրամապանակ գողանալու մասին:
Դրամապանակում առկա էր 300.000 դրամ: Տուժողին ընդհանուր պատճառվել էր 2 միլիոն 140.000 դրամի նյութական վնաս:

Քրեական հետախույզների և ճանապարհային ոստիկանության ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում՝ ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը` 1983 թ. ծնված Ստեփան Ս.-ն և ուղևորը՝ 1978 թ. ծնված Արտյոմ Գ.-ն, հունիսի 3-ին բերման են ենթարկվել և խոստովանել, որ իրենք են կատարել նշված գողությունը:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Վերջիններս ձերբակալված են:
Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս