Վնասվածքներ՝ վիճաբանության ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 18-ին, ժամը 15.50-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1987 թ. ծնված Վիգեն Դ.-ն  և հայտնել, որ Լենինգրադյան փողոցում մի խումբ տղաներ իրեն ծեծել են: Մեկնած օպերատիվ խմբին  նա հաղորդում է տվել, որ ժամը 15.30-ին Լենինգրադյան փողոցի թիվ 52 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ձեռքերով ու ոտքերով հարվածել են դեմքին, մարմնի տարբեր մասերին և պատճառել վնասվածքներ: Նույն օրը ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վիգեն Դ.-ին ծեծի են ենթարկել Լենինգրադյան փողոցի 52 շենքի  բնակիչներ ոմն Վազգեն  և  Էդգար: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ Վազգենի ու Էդգարի անձերը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս