Հղում կատարելով «Figaro» թերթին ՝ «Ռիա նովոստի»-ն տեղեկացնում է, որ Բելգիայի արքայադուստր Աստրիդը՝ Բելգիայի թագավոր Ֆիլիպի հարազատ քույրը, Ֆրանսիա մեկնելու ճանապարհին ավազակային հարձակման զոհ է դարձել:
Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի օրը A86 ճանապարհին` Փարիզի մոտակայքում, սակայն լրատվամիջոցներին այսօր է հաջողվել բացահայտել դեպքը:
Ավազակները վճարովի ճանապարհի վրա ուղեվարձի տերմինալի մոտ կոտրել են մեքենայի պատուհանները, որում արքայադուստրն է եղել: Թալանել են պայուսակը, որում եղել է փասթաթղթեր ու երկու հազար եվրո կանխիկ գումար: