Ինչ չի կարելի հագնել և կրել այս ամռանը. սեզոնի սխալները` ըստ ոճաբանի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամառն արդեն այցելել է մեզ` իր հետ բերելով թարմություն, թեթեւություն, նոր գույներ ու երանգներ: «Ժողովուրդ»-ն ավելի վաղ անդրադարձել էր սեզոնի հետ կապված նորաձեւության վերջին միտումներին: Այս անգամ ընթերցողներին կներկայացնենք սեզոնի հակաթրենդները, սեփական ոճը կերտելու ճանապարհին ամենամեծ տարածումն ունեցող սխալները: Այս հարցում մեզ ուղղորդել է ոճաբան Արայիկ Գաբաջյանը:

Գույներ

Խորհուրդ չի տրվում ամռանը` հատկապես ցերեկային ժամերին, կրել մուգ գույնի հագուստներ: Փոխարենը նախընտրելի են վառ, բաց, աչք շոյող երանգները:

Մազեր

Ամռանն ամենատարածված սխալներից մեկն այն է, որ աղջիկները տանից դուրս են գալիս թափված կամ վատ հարդարված մազերով: Տաք եղանակին ցանկալի է վարսերը հավաքել:

Տաբատներ ու շորտեր

13312901_1067119690035763_7637606927301278047_n

Այս ամառ ակտուալ են թեթեւ մատերիալից, լայն, հարմարավետ տաբատները, այդ թվում` ջինսերը: Հոլիդե տաբատները դեռեւս նախորդ տարվանից շարունակում են մնալ թրենդային: Այնուամենայնիվ, մոդայիկ են նաեւ կիպ ջինսերը: Ջինսե շորտերն առանց հետաքրքիր լուծումների խորհուրդ չի տրվում կրել: Սեզոնին մոդայիկ են ծաղկազարդ կտորների, պոլիէթիլենային կտորների, գիպյուրի կիրառմամբ հավելումներով մոդելները:

Շրջազգեստներ եւ կիսաշրջազգեստներ13325651_1067119703369095_1765768508672051818_n

Թեեւ մոդայիկ են լայն ձեւվածքով երկար, միջին եւ կարճ մոդելները, սակայն անպայման հարկավոր է հաշվի առնել, թե ուր եք գնում:

Բլուզներ, շապիկներ, վերնաշապիկներ

13401503_1068742256540173_1293556311_n

Դասական կիսաշրջազգեստների հետ կարելի է համադրել թեթեւ սպորտային վերնաշապիկներ` նուրբ կլասիկ նախշերով, գիպյուրից հավելումներով, այլ ոչ թե Թուրքիայից բերված վերնաշապիկներով, որոնց վրա առատորեն առկա են քարեր:

Կոշիկ

13322140_1067119733369092_8790598992270546487_n

Այս ամառ սանդալները շատ նորաձեւ չեն, փոխարենը մոդայիկ են «նավակ» կոչվող կոշիկները (лодочка)` խորը բացվածքով: Բարձրակրունկներին էլ եկել են փոխարինելու բարձր պլատֆորմներով կոշիկները, որոնց ամառային մոդելներն ունեն նաեւ դասական տարբերակներ: Դրանք կարելի է կրել ընդհուպ մինչեւ երեկոյան զգեստների հետ:

Պայուսակներ

13315433_1067119730035759_6316182331088867836_n

Ոճաբանը նկատեց, որ հայ աղջիկները չեն տարբերում սեզոնային եւ ոչ սեզոնային պայուսակները: Նրա խոսքով` մեր աղջիկները ամռանը կարող են կրել հաստ կաշվից կամ մորթյա պայուսակներ: Այնինչ՝ հարկավոր է կրել շատ փոքր, կողքից կախված պայուսակներ, այդ թվում` կլաչեր, որոնք պատրաստված են պոլիէթիլենային մատերիալներից:

Աքսեսուարներ

13384847_1068742036540195_1419999959_n

Պրակտիկ չէ ցերեկային ժամերին կրել, օրինակ, շատ մեծ բիժուներ: Կարելի է կիրառել, ասենք, փոքրիկ քարերից բաղկացած ականջօղեր, նուրբ, առանձնապես աչքի չընկնող թեւնոցներ, վզնոցներ, փոքր խաչեր, կուլոններ, կտորից պատրաստված աքսեսուարներ, որոնք ավելորդ բեռ չեն հանդիսանա ձեզ համար: «Աբադոկներից» եւս հարկավոր է ընտրել ոչ շատ աչքի զարնող մոդելներ:
Նախորդ տարի բավական թրենդային էին մեծ ապակիներով ակնոցները:

Բոլորի ընտրությունը կանգ էր առնում դրանց վրա` առանց հաշվի առնելու սեփական դիմագծերի առանձնահատկությունները: Ոճաբանի համոզմամբ` հայերս, սովորաբար, դժվարությամբ ենք ակնոց ընտրում: Պատճառներից մեկն էլ մեծ քիթ ունենալն է: Նրա խոսքով` որեւէ դիզայներ չի նախատեսել ակնոց` հատուկ հայկական քթի համար: Ուստի հարկավոր է դրա ընտրության հարցում նրբանկատ լինել:

Լողազգեստ

13310514_1067119726702426_1156649204473480806_n

Սա ամենամեծ ուշադրություն պահանջող զգեստներից է: Նախ` հարկավոր է հաշվի առնել, թե հանգստանալու նպատակով կոնկրետ ուր եք մեկնում: Եթե գնում եք, օրինակ, արաբական երկրներ, պետք է փակ լողազգեստներ ընտրել: Անհրաժեշտ է հաշվի նստել նաեւ մարմնի կառուցվածքի հետ: Օրինակ` գիրուկ կանայք, որոնք որովայնի հատվածում ճարպեր ունեն, պետք է փակեն այդ հատվածը: Եթե լողազգեստը փակ է, դա դեռ չի նշանակում, թե դրանով դուք պակաս սեքսուալ եք: Փակ, երկար վարտիքով լողազգեստները թրենդային են դեռ նախորդ տարվանից:
Վերջում Ա. Գաբաջյանը խորհուրդ տվեց կրել այն, ինչը հաճելի եւ հարմարավետ կլինի ձեզ համար, ամենակարեւորը` պետք չէ դառնալ նորաձեւության զոհը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս