Նոր զարգացումներ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործում. ինչ է սպասվում առաջիկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի առիթով հարուցված քրեական գործը մասնատվել է: Ինչպես հայտնի է՝ դեռեւս մեկ տարի առաջ այս քրեական գործի շրջանակներում կալանավորվել էին Սյունիքի մարզի բնակիչներ Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը եւ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը` Արա Բուդաղյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Հենրիկ Ավագյանի մասով քրեական գործի վարույթն առանձնացվել է, եւ ԱԱԾ-ն հայտարարել է նրա մասով նախաքննության ավարտի մասին: Ասել է, թե մարզպետի մահափորձի գործով մեկ կալանավորի մասով մեղադրական եզրակացությունն առաջիկայում կուղարկի ՀՀ գլխավոր դատախազություն՝ հաստատման եւ դատարան ուղարկելու համար: Իսկ, ահա, մյուս կալանավորների՝ Գարեն Աթաջանյանի, Վիտալի Մինասյանի եւ Արա Բուդաղյանի մասով քրեական գործի նախաքննությունը կշարունակվի:




Լրահոս