ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին չորս ամիսների արդյունքներով ցեմենտի արտադրությունը Հայաստանում նվազել է շուրջ 24 տոկոսով, իսկ գաջի արտադրության անկումը կազմել է ավելի քան 60 տոկոս: Տուֆի արտադրությունը նվազել է 38 տոկոսով, տուֆի ուղիղ կտրվածքինը՝ 63 տոկոսով:
Փոխարենը շինարարական համեմատաբար թանկարժեք քարերի, օրինակ՝ մարմարի, գրանիտ, տրավերտինի եւ ֆիզլիտի արտադրությունը զգալի աճել է: Նկատենք, որ նշված քարերը օգտագործվում են շենքերի երեսապատման նպատակով, եւ ոչ բոլորին են հասու: Այլ կերպ ասած՝ տնտեսական վիճակի վատթարացումը էլիտարի շինարարության վրա չի ազդել: