Լևոն Մկրտչյանը շարունակում է փոխել Արմեն Աշոտյանի թողած կանոնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն իր պաշտոնը ստանձնելուց հետո նախարարության աշխատակիցներին տեղեկացրել է, որ գործուղումների թիվը նվազագույնի պետք է հասնի:

Իսկ հատուկենտ գործուղում մեկնողների համար էլ տեղեկացրել է, որ գործուղման գումարները վճարվելու են ըստ կտրոնների եւ հաշիվ ապրանքագրերի: Նախկինում՝ նախարար Արմեն Աշոտյանի օրոք, գործուղման գումարները տրվել են նախավճարի տեսքով, իսկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ այսուհետ գումարը գործուղումից վերադառնալուց հետո է հատկացվելու՝ ըստ ներկայացված փաստաթղթերի:

Այս խնդրի վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ Լեւոն Մկրտչյանն ասաց. «Օրենքն է այդպես: Պետական գործուղում մեկնողը պետք է ներկայացնի հաշվետվություն եւ կտրոնը, որով գնում է, որտեղ է մնում, որպեսզի կարողանա փոխհատուցի: Գործուղման ծախսերն են, դա հո ես չեմ հորինել, կառավարման համակարգն է այդպես»:




Լրահոս