Շուրջ երկու ամիս է, ինչ ՀՀ hատուկ քննչական ծառայությունը քննում է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի` Պանամայի օֆշորային գործի հետ կապված քրեական գործը: Մեր տեղեկություններով` մինչ օրս ՀՔԾ քննիչները Միհրան Պողոսյանին հարցաքննության չեն կանչել: Ինչո՞ւ մինչ օրս նրան ՀՔԾ չեն հրավիրել:
Այս խնդրի վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի բաժնի պատասխանատու Միքայել Ահարոնյանն ասաց. «Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, քրեական գործին վերաբերող այլ տվյալներ նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն՝ քննության շահերից ելնելով»:
Կարելի է ենթադրել, որ ՀՔԾ-ի քննիչները չեն համարձակվում ԴԱՀԿ նախկին պետին հարցաքնության կանչել, կամ էլ նրանք համարում են, որ անիմաստ է անել, քանի որ իրենք էլ գիտակցում են, որ վաղ թե ուշ, միեւնույն է, քրգործը կարճելու են: