Կրակոցներ Մոսկվայում. կան ձերբակալվածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ՆԳՆ կենտրոնական վարչությունից հայտնել են «Ռիա նովոստի» գործակալությանը՝ Մոսկվայում ձերբակալել են երեք երիտասարդների, որոնք, ենթադրաբար, կրակոցներ են արձակել քաղաքում:

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 30-ի երեկոյան:
Ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ ակադեմիկոս Սեմյոնով ու ակադեմիկոս Պոնտրյագին փողոցների խաչմերուկում կրակոցներ են հնչել: Դեպքի վայր ժամանելով՝ ոստիկանությունը ձերբակալել է երեք երիտասարդի, որոնց մոտ 3 տեսակի զենք են հայտնաբերել: Դրանք փորձաքննության են ուղարկել: Ըստ նախնական տեղեկությունների` զենքերը առանց փափմուշտների են եղել:

Ոստիկանությունից հայտնել են, որ եթե փորձաքնության արդյունքում պարզ դառնա, որ զենքը ռազմական է եղել, ապա քրեական վարույթի առիթ կհանդիսանա:




Լրահոս