ՀՀ ԱԺ դաշնակցական պատգամավոր Միքայել Մանուկյանի դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են 20 մլն դրամ, 60 հազար դոլար եւ 30 հազար եվրո: Պատգամավորը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը՝ ամսական 576 հազար դրամի չափով, ինչպես նաեւ 12 հազար 851 դոլարի եւ 5 մլն 525 հազար դրամի չափով փոխառություններ է ստացել:
Դաշնակցական պատգամավորը հայտարարագրում նշել է նաեւ, որ ինչ-որ ընկերությունից 5 մլն դրամ է ստացել: Պատգամավորի կինը՝ Կարինա Կանդարյանը եւս պակաս ունեցվածքի տեր չէ: Նրա դրամական միջոցները 2015-ի վերջին կազմել են 21 մլն դրամ, 60 հազար դոլար եւ 35 հազար եվրո: Պատգամավորի կինը իբրեւ եկամուտ հայտարարագրել է երկու ընկերությունից ստացած 26 մլն 740 հազար դրամի չափով շահաբաժին: