Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նոր վարչական շենքի բացումը, որը հերթական կարևոր քայլն է համակարգի ծառայությունների աշխատանքային պայմանների բարելավման, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ճանապարհին: Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նոր վարչական շենքի բացման արարողությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ շրջայց կատարեց նորաբաց վարչական շենքում, ծանոթացավ կատարված աշխատանքին, տեխնիկական հագեցվածությանը և անձնակազմի աշխատանքային պայմաններին, այցելեց դիմումների ընդունման, բնակչության պետռեգիստրի, վիզաների, անձնագրային և ելքի փաստաթղթերի ձևակերպման բաժիններ, զրուցեց աշխատակիցների հետ, որոնք ներկայացրին քաղաքացիներին մատուցվող ծառայությունները ժամանակակից եղանակով կազմակերպելու նոր հնարավորությունները: Ոլորտի պատասխանատուները Հանրապետության Նախագահին զեկուցեցին նրա հանձնարարությամբ քաղաքացիության վերաբերյալ դիմումների քննարկման ընթացակարգում իրականացված բարեփոխումների մասին:
Բացվեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նոր վարչական շենքը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ