Հայտնի է Բաքվում կայանալիք ադրբեջանա-ռուսական բիզնես-ֆորումի օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վկայակոչելով Ադրբեջանի արտահանման և ներդրումների խրախուսման հիմնադրամի (AZPROMO) այսօրվա հայտարարությունը ՝ «Ռիա նովոստի» գործակալությունը տեղեկացնում է, որ ադրբեջանա-ռուսական բիզնես-ֆուրումը կկայանա հունիսի 20-ին` Բաքվում:

«Բիզնես-ֆորումին, որը կազմակերպվում է էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, կմասնակցեն մոտ 70 ռուսական ընկերություններ, որոնք գործում են թեթև, ծանր սննդի արդյունաբերության, ֆինանսների, էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, ճարտարագիտության, առողջապահության և այլ ոլորտներում»,- ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ:

Ըստ Բաքվի «Թրենդ» գործակալության` Ռուսաստանը համարվում է Ադրբեջանի առևտրային և տնտեսական գլխավոր գործընկերներից մեկը: 2004 թվականից Ռուսաստանը գրեթե 2 միլիարդ դոլար է ներդրել Ադրբեջանի տնտեսության մեջ:




Լրահոս