Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի առաջնության առաջատարից հետ է մնում կես միավորով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացան 7-րդ տուրի պարտիաները:

Հայաստանը ներկայացնող մարզիկներից Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովն կիսեցին միավորը մրցակիցների հետ: Շախմատի Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը երրորդ տուրն անընդմեջ հաղթանակ տոնեց, այս անգամ գերազանցելով վրացի Սոֆիո Գվետաձեին: Լիլիթ Գալոյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց ռումինացի Միհաել Սանդրուին:

Լիլիթ Մկրտչյանն ունի 5 միավոր և առաջատարից հետ է մնու կես միավորով:

Լուսանկարը՝ chessbase.com-ի

ՀԱՕԿ լրատվության բաժին 




Լրահոս