Կատալոնական «Բարսելոնա»-ն ստացել է ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշումը, որն առնչվում էՉեմպիոնների լիգայի խաղարկությունում սեփական մարզադաշտում Կատալոնիայի դրոշների առկայությանը:
Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանում «Կամպ Նոուում» առկա դրոշների համար կատալոնական ակումբը տուգանվել է 150 հազար եվրոյով: Իսպանական մամուլում շրջանառվում է այն տեղեկությունը, ըստ որի՝ «Բարսելոնան» մտադիր է բողոքարկել այդ վճիռը: