![](https://armlur.am/wp-content/uploads/2016/06/pic_b1a7858f1736dcdbd019546a2722d4e0.jpg)
Սիրիական կառավարական ուժերի ստորաբաժանումները հատել են «Իսլամական պետության», այսպես կոչված, մայրաքաղաք Ռաքքայի սահմանը, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով Սիրիայում մարդու իրավունքների աստղադիտարանին:
Գործակալության տեղեկությունների համաձայն՝ սիրիական բանակն առաջ է շարժվել ռուսական ավիացիայի աջակցությամբ:
Sputnik գործակալությանը ռազմական աղբյուրները հայտնել են, որ սիրիացի զինծառայողները հարձակման ընթացքում գրավել են ռազմավարական նշանակություն ունեցող՝ Աբու ալ-Իլյաջ գյուղը և շարժվել դեպի Ռաքքայի արևելյան արվարձաններում գտնվող Աթ-Թաբկա քաղաքը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ սիրիական բանակը Ռաքքայում սկսել է «Իսլամական պետության» դեմ հարձակումը: