Մերկելը կողմ է Ռուսաստանի հետ միասնական տնտեսական գոտու ստեղծմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է հանդես եկել Ռուսաստանի հետ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ միասնական տնտեսական գոտու ստեղծմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Frankfurter Allgemeine-ին:

Այս մասին Մերկելը հայտարարել է Մեքլենբուրգում «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության  համագումարի ժամանակ:

«Ես կողմ եմ եվրոպական տնտեսական տարածքի հետ Ռուսաստանի աստիճանական մերձեցմանը, որպեսզի վերջին հաշվով տնտեսական միասնական գոտի ստեղծվի»,- ասել է Մերկելը:

Միևնույն ժամանակ Գերմանիայի կանցլերը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման պատրաստակամության մասին այն դեպքում, եթե Մոսկվան կիրականացնի Մինսկի համաձայնագրերի հարցով պարտավորությունները:




Լրահոս